Աշխարհի նախկին չեմպիոնը Վլադիմիր Կլիչկոյի վրա նետել է կոշիկը

22:12   20 մարտի, 2014

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում չորս վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մարզումն ընդհատվել է աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսի ներխուժման պատճառով, փոխանցում է Fightnews-ը։

Սկզբից ամերիկացի բռնցքամարտիկն իրեն հանգիստ է պահել, սակայն այնուհետեւ հանել է վերնաշապիկը եւ հայտարարել, որ Կլիչկոն ամբողջ կյանքն անհաջողակների հետ է մենամարտել։ Բրիգսը Կլիչկոյին առաջարկել է մենամարտել, իսկ մերժում ստանալուց հետո ուկրաինացու վրա է նետել կոշիկը։

Վերջին մենամարտը Բրիգսն անցկացրել է Վիտալի Կլիչկոյի դեմ։ Մենամարտը կայացել է 2010-ին, ուկրաինացին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.