Դրոգբայի յուրօրինակ ռեկորդը

23:58   5 մայիսի, 2012

Լոնդոնի «Չելսիի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ չորս հանդիպումներում, հաղորդում է Sports Illustrated-ը:

Նոր «Ուեմբլի» ստադիոնի բացման օրից սկսած (2007թ.) «Չելսին» չի պարտվել Գավաթի եզրափակիչում: Ստադիոնի բացման օրը լոնդոնցիները Դրոգբայի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել էին «Մանչեսթեր Յունայթեդին»: 2009-ին կոտդիվուարցին գրավել է «Էվերտոնի» դարպասը, 2010-ին՝ «Պորտսմուտի», իսկ 2012-ի մայիսի 5-ին կայացած եզրափակիչում Դրոգբան գոլ խփեց նաեւ «Լիվերպուլի» հետ խաղում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։