Kicker. «Բորուսիան» այլեւս չի կարողանում լրացնել ստեղծագործ ֆուտբոլիստների, այդ թվում՝ Մխիթարյանի բացակայությունը

11:29   18 մարտի, 2014

«Բորուսիան» այլեւս չի կարողանում լրացնել մի քանի ստեղծագործ ֆուտբոլիստների բացակայությունը, գրում է գերմանական kicker-ն՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» պարտությանը Մյոնխենգլադբախի հետ դերբիում։ Գերմանական պարբերականի համաձայն՝ դրա գլխավոր պատճառն առանցքային ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությունն էր։

«Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում դորտմունդցիներին չէին հերիքում վնասվածքներ ունեցող Գյունդոգանը, Բլաշչիկովսկին, Ռոյսը, ինչպես նաեւ դեղին քարտերի պատճառով բացակայող Հենրիխ Մխիթարյանը։ Դորտմունդցիները զրկվել էին թիմի ստեղծագործ խաղացողներից։

Հայ կիսապաշտպանը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ պատասխան խաղին, իսկ Ռոյսի մասնակցությունը հարցականի տակ է։ Մխիթարյանը եւ Ռոյսը կարողացան լուծել բոլոր խնդիրներն առաջին խաղում։ Սակայն «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է՝ չի կարելի կորցնել զգողնությունը, քանի որ դեռ ամեն ինչ առջեւում է»,- գրում է գերմանական կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Զենիթ» պատասխան խաղը կկայանա մարտի 19-ին Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։