10:29 18 մարտի, 2014Championat.com-ն ամփոփել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի լավագույն խաղացողի քվեարկության արդյունքները: Տուրի լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը մասնակցել են մասնագետներ եւ ընթերցողներ։
Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը ճանաչվել է երկրորդը։ Լավագույնն էր ԲԿՄԱ-ի եւ Բուլղարիայի հավաքականի կիսապաշտպան Գեորգի Միլանովը։
Մոսկվայի «Սպարտակի» հայ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նույնպես ընգրկվել է լավագույն տասնյակում։
Հիշեցնենք, որ 26-ամյա Մանուչարյանը դուբլի հեղինակ էր դարձել Գրոզնիի «Թերեկի» հետ խաղում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.