00:30 18 մարտի, 2014Հայտնի բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին հիացած է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նեւիլի լրագրողական աշխատանքով: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Նեւիլը ֆուտբոլային փորձագետ է Sky Sports-ում: Նա մեկնաբանում է Անգլիայի Պրեմյեր լիգայի հանդիպումները:
«Հեռուստացույցով ես դիտում եմ միայն ֆուտբոլ: Գարի Նեւիլն ուղղակի անհավանական է: Նրա մեկնաբանությունները հրաշալի են: Սովորաբար, նա մեկնաբանում է գործընկերների հետ, բայց ես կցանկանայի, որպեսզի նա դա աներ միայնակ»,- Նայթլիի խոսքը մեջբերում է Telegraph-ը:
Կիրա Նայթլին «Վեստ Հեմի» երկրպագու է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.