Ֆիլիպ Կրեյվենը Սոչիի Պարալիմպիկ խաղերը հայտարարեց փակված

23:25   16 մարտի, 2014

Սոչիում մարտի 16-ին կայացավ ձմեռային Պարալիմպիկ խաղերի փակումը:

Փակման հանդիսավոր արարողության ընթացքում տեղի ունեցած շոուից եւ մարզիկների շքերթից հետո Պարալիմպիկ խաղերի դրոշը փոխանցվեց Հարավային Կորեայի ներկայացուցիչներին: Չորս տարի անց Խաղերը կանցկացվեն հարավկորեական Փհյոնչան քաղաքում: 

Դրանից հետո Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ֆիլիպ Կրեյվենը Պարալիմպիկ խաղերը հայտարարեց փակված, գրում է Р-Спорт-ը:

Մեդալային հաշվարկում հաղթեցին ռուսները, ովքեր նվաճեցին 30 ոսկե, 28 արծաթե եւ 22 բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ Սոչիի Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ Մհեր Ավանեսյանը լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքում գրավել էր 34-րդ տեղը: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.