Վենգեր. Ռոբենը գերազանց խաղացող է, սակայն նաեւ հիանալի սիմուլյանտ է

10:05   12 մարտի, 2014

Ռոբենը հիանալի է կարողանում առավելագույնը քաղել իրավիճակից։ Նա գերազանց ֆուտբոլիստ է, սակայն նաեւ հիանալի սիմուլյանտ, ասել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումից հետո ֆրանսիացի մասնագետը քննադատել է մրցակցի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենին։

«Սակայն դա ֆուտբոլի մասնիկն է։ Ռոբենը հիանալի ֆուտբոլիստ է, լավագույններից մեկն աշխարհում։ Սակայն երբ նա գնում է մրցակցի վրա, դանդաղեցնում է ընթացքը եւ ընկնում՝ վաստակելով տուգանային հարվածներ։

Դա այն է, ինչի մասին խոսել ենք. մրցավարը դեղին քարտ է ցույց տալիս սիմուլյացիայի համար առաջին անգամ, սակայն երկրորդի դեպքում նույնպես չի վարվում»,- Վենգերի խոսքը հաղորդում է London Evening Standard-ը։



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։