Չեմպիոնների լիգա. «Բավարիան» դուրս թողեց «Արսենալին»

01:37   12 մարտի, 2014

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով Լոնդոնի «Արսենալին»:

1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր «Բավարիան» խփել էր 2 անպատասխան գոլ, իսկ Մյունխենում կայացած պատասխան մրցավեճում գրանցվեց 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ շատ անհետաքրքիր ու անգույն պայքարում եւ ավարտվեց 0:0 հաշվով: «Արսենալն» ակնհայտորեն խաղում էր երկրորդ համարով, իսկ «Բավարիան» չէր ցանկանում գրոհել մեծ ուժերով:

Ընդմիջումից հետո պատկերը գրեթե չփոխվեց: 55-րդ րոպեին «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը բացեց հաշիվը, սակայն դաշտի տերերի ուրախությունը երկար չտեւեց: Ընդամենը 2 րոպե անց Լուկաս Պոդոլսկին խփեց լոնդոնցիների պատասխան գոլը, թեեւ ցանկության դեպքում խաղի մրցավարը կարող էր կանոնների խախտում նկատել գերմանացի հարձակվողի մոտ: Խաղի վերջնամասը նույնպես հարուստ չէր գոլային պահերով, բայց մյունխենցիները կարող էին հաղթանակ կորզել, եթե փոխարինման դուրս եկած Թոմաս Մյուլերն ավրեպ իրացներ 11 մետրանոց հարվածը: Խոսեպ Գվարդիոլայի թիմը 2 խաղերի արդյունքում հաղթեց 3:1 հաշվով եւ շարունակում է տիտղոսի պաշտպանությունը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանության արդյունքում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչպատասխան խաղ

«Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2:0)

Բաստիան Շվայնշտայգեր, 55 – Լուկաս Պոդոլսկի, 57

Չիրացված 11 մետրանոց հարված՝ Թոմաս Մյուլեր, 90+2 («Բավարիա»)



© 2020 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։