15:59 11 մարտի, 2014Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան մարտի 8-ից 9-ը մասնակցել է Կոնտակտային մենամարտերի երկրորդ միջազգային բաց առաջնությանը, փոխանցում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Առաջնությանը մասնակցում էին Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացրել է 8-ից 16 տարեկան պատանիների եւ մեծահասակների ֆեդերացիայի հավաքականը` 30 մարզիկով:
Հայաստանի Այկիկենդո Կարատեի ֆեդերացիայի հավաքականն առաջնությունից վերադարձել է 5 ոսկե, 6 արծաթե եւ 3 բրոնզե մեդալներով:
Հիշեցնենք, որ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիան գործում է 2004 թվականից:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.