19:53 10 մարտի, 2014Մարտի 10-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կայացան բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը:
49 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեցին դինամոյական Ալեն Դանիելյանը և Շիրակի մարզը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը, որն էլ դարձավ հաղթող: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Ջանիկ Սահակյանն ու Արտյոմ Ալեքսանյանը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
52 կգ քաշային կագում Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արսեն Պողոսյանը հաղթանակ տոնեց Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն Դավիթ Ասատրյանի նկատմամբ: 52 կգ քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան Անուշավան Հարությունյանն ու Թելման Հովհաննիսյանը:
56 կգ քաշային կարգում պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Շահվերդյանը առանց մեծ դժվարության հաղթեց Սպարտակ Թամարյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Էդուարդ Ավետյանն ու Էրիկ Պետրոսյանը:
Դիտարժան ստացվեց հատկապես 60 կգ քաշային կարգի եզրափակիչը, չեմպիոն դարձավ գյումրեցի Ժորա Համազարյանը: 2-րդը Սամվել Մելիքյանն էր, իսկ 3-րդ մրցանակին արժանացան Տիգրան Սադոյանն ու Սևակ Մկրտչյանը:
64 կգ քաշային կարգի եզրափակչում դինամոյական Արմեն Մխիթարյանը հաղթեց Արարատ Գյուլբանգյանին: Այս քաշային կարգում 3-րդ մրցանակակիր դարձան Վանաձորի մարզադպրոցը ներկայացնող Ղազար Գասպարյանն ու Գառնիկ Պապիկյանը:
69 կգ քաշային կարգում հավասարը չուներ գյումրեցի Տիգրան Մելքոնյանը: 2-րդը Վարդան Քոսյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Կորյուն Պապոյանն ու Մովսես Թորոսյանը:
75 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Գևորգ Պետրոսյանը, ով եզրափակիչ մենամարտում առավելության հասավ գյումրեցի Արմեն Մինասյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձան Հայկազ Ղազարյանն ու Կարեն Հարությունյանը:
81 կգ քաշային կարգում Եվրոպայի պատանիների առաջնության կրկնակի մրցանակակիր Նարեկ Մանասյանը բացարձակ առավելությամբ հաղթեց Ռազմիկ Հարությունյանին: 81 կգ քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Հակոբ Հարությունյանն ու Նարեկ Քամալյանը:
91-ում չեմպիոնի կոչմանը արժանացավ Սերյոժա Հակոբյանը: 2-րդ Արտյոմ Միքաելյանն էր , իսկ բրոնզե մեդալներին արժանացան Դավիթ Չալոյանն ու Հովհաննես Խաչատրյանը:
Գերծանր քաշային կարգում հավասարը չուներ Գնել Մուրադյանը, ով եզրափակչում պարտության մատնեց Արամ Աբրահամյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Միքայել Սահակյանը և Ավետիս Հարությունյանը:
Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի ապրիլի 10-ից 25-ը Բուլղարիայւոմ կայանալիք աշխարհի երիտասարդների առաջնությանը:
Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.