17:11 10 մարտի, 201488 տարեկանում մահացել է ամերիկյան «Դետրյոտ Լայոնզ» ակումբի նախագահ Ուիլյամ Քլեյ Ֆորդը: Նա հայտնի ավտոմեքենաների գործարանի հիմնադիր Հենրի Ֆորդի թոռն է: Մահվան պատճառը եղել է թոքաբորբը, հաղորդում է nfl.com-ը:
«Դետրոյտ Լայոնզը» հանդես է գալիս ամերիկյան ֆուտբոլի լիգայում: Ուիլյամ Ք. Ֆորդը ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնել էր 1963 թվականին վեց միլիոն դոլարով: 2002 թվականին թիմը տեղափոխվեց «Ֆորդ Ֆիլդ» ստադիոն, որի շինարարության արժեքը կազմեց 315 միլիոն դոլար: Ֆորդի նախագահության տարիներին ակումբը հաղթել է փլեյ-օֆֆի ընդամենը մեկ խաղում եւ երբեք դուրս չի եկել Սուպերբոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.