21:12 4 մայիսի, 2012Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն խոստովանել է, որ բրիտանացի Դեւիդ Հեյի հետ հնարավոր մենամարտը կլինի վերջինն իր կարիերայում։
«Հեյի հետ բանակցությունները շարունակվում են։ Եթե հաջողվի մենամարտ կազմակերպել, ապա այն կլինի վերջինն իմ մարզական կարիերայում», - 40-ամյա բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է УНН-ն։
Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին Դեւիդ Հեյը մենամարտեց Կլիչկո եղբայրներից կրտսերի՝ Վլադիմիրի հետ։ Այն ժամանակ ուկրաինացին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Հեյը հայտարարեց, որ պարտության պատճառը ոտքի ճկույթի վնասվածքն էր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.