Արթուր Առաքելյանը մոտ է օլիմպիական ուղեգիր նվաճելուն

19:11   4 մայիսի, 2012

Ֆինլանդիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում կիսաեզրափակիչ է դուրս եկել 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը։

Օլիմպիական ուղեգիր նվաճելու համար նա պետք է հաղթի գերմանացի Թիմ Շլայխերին։

Քառորդ եզրափակիչում Առաքելյանը 1։0, 2։0 հաշվով առավելության հասավ կանադացի Ջոն Մանուել Պինեդայի նկատմամբ։

74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը 1/8 եզրափակիչում պարտվեց բելառուս Մուրադ Գայդարովին։

96 կգ քաշային Էդգար Ենոքյանը պարտվել էր հենց առաջին գոտեմարտում։

Մայիսի 5-ին պայքարի մեջ կմտնի 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.