19:14 4 մարտի, 2014Մոսկվայի «Սպարտակն» ամբողջ կազմով ներկա կլինի մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան – Հայաստան ընկերական խաղին, հաղորդում է «Чемпионат.com»-ը:
Այս օրերին Վալերի Կարպինի թիմը հավաք է անցկացնում «Կրասնոդարի» մարզաբազայում՝ նախապատրաստվելով Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանին: Հայաստանի հավաքականը մարզվում է հարեւանունթյամբ գտնվող խաղադաշտում:
«Սպարտակի» մարզչական կազմը մարտի 5-ին կայանալիք մարզումը տեղափոխել է առավոտյան, որպեսզի թիմը ներկա լինի Երեւանի ժամանակով 18:00-ին մեկնարկելիք խաղին: «Սպարտակից» այդ հանդիպման համար հավաքական են հրավիրվել Յուրա Մովսիսյանը, Արաս Օզբիլիսը, Եվգենի Մակեեւը, Դենիս Գլուշակովը եւ Դմիտրի Կոմբարովը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.