20:55 2 մարտի, 2014Սպորտի նախարարությունը, ըստ երեւույթի, նպատակահարմար չի գտել, որ բանակային մարզիկները մասնակցեն Հայաստանի առաջնությանը եւ նամակ չի ուղարկել Պաշտպանության նախարարություն, որպեսզի նրանց թույլատրեն մասնակցել:
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:
«Երեք զինծառայող ունեինք, ովքեր մասնակցում էին Հայաստանի առաջնությանը: Երեքն էլ Բանակի կենտրոնական մարզական ակումբից են: Մենք նամակ էինք ուղարկել ՀՀ սպորտի նախարարությանը, որ թույլ տան այդ տղաներին մասնակվել առաջնությանը: Սակայն նախարարությունը, ըստ երեւույթի, նպատակահարմար չի գտել, որ այդ մարզիկները մասնակցեն եւ նամակ չի ուղարկել Պաշտպանության նախարարություն, որպեսզի բռնցքամարտիկներին թույլատրեն մասնակցել:
Մենք մեր կապերով կարողացանք այդ տղաներին բերել, բայց արդեն ուշ էր: Վերջին օրն էր, նրանք չհասցրեցին լիարժեք մարզավիճակում լինել: Բայց դա չխանգարեց նրանց, որ մրցանակային տեղեր զբաղեցնեն:
Ինչ վերաբերում է առաջնությանը՝ ընդհանուր սպասելիքներս հավաքականից ավելի շատ էին: Տեխնիկական, ֆունկցիոնալ լավ պատրաստ էին, տղամարդկությունները տեղն է, ծաղկաձորյան հավաքն իր արդյունքը արդեն տվեց, բայց անելու դեռ շատ գործ կա»,- ասաց Արթուր Գեւորգյանը:
Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.