Մախաչկալայի «Անժին» նվաճեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Ռուսական ակումբը 1/16 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց բելգիական «Գենկին»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հյուրերի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ավելացված ժամանակի 3-րդ րոպեին։ Մախաչկալայի թիմը հանդիպումն ավարտեց 10 ֆուտբոլիստներով։ Խաղադաշտից հեռացվեց Ռասիմ Տագիրբեկովը։ «Անժին» 1/8 եզրափակիչում կմրցի հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ։
1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», պորտուգալական «Բենֆիկան», Թուրինի «Յուվենտուսը», իտալական «Ֆիորենտինան», ֆրանսիական «Լիոնը», իսպանական «Վալենսիան» եւ հոլանդական «ԱԶ Ալկմարը»։
Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Գենկ» (Բելգիա) - «Անժի» (Ռուսաստան)՝ 0:2 (առաջին խաղ՝ 0:0)
Կատուկու Տշիմանգա, 64 (ինքնագոլ), Ալեքսանդր Ալիեւ, 71
Հեռացում՝ Ռասիմ Տագիրբեկով, 80 («Անժի»)
«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:2 (առաջին խաղ՝ 0:2)
Արտուրո Վիդալ, 18, Պաբլո Օսվալդո, 33
«Լիոն» (Ֆրանսիա) - «Չեռնոմորեց» (Ուկրաինա)՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)
Ալեքսանդր Լակազե, 80
Հեռացում՝ Եվգենի Զուբեյկո, 76 («Չեռնոմորեց»)
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Դնեպր» (Ուկրաինա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 0:1)
Կրիստիան Էրիկսեն, 56, Էմանուել Ադեբայոր, 65, 69 - Ռոման Զոզուլյա, 47
Հեռացում՝ Ռոման Զոզուլյա, 69 («Դնեպր»)
«Վալենսիա» (Իսպանիա) - «Դինամո» (Ուկրաինա, Կիեւ)՝ 0:0 (առաջին խաղ՝ 2:0)
«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Էսբերգ» (Դանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 3:1)
Յոսիպ Իլիչիչ, 47 - Մարտին Վեստերգարդ, 90
«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Լիբերեց» (Չեխիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 1:0)
Նիկ Վիերգեւեր, 19 – Եվհեն Բուդնիկ, 72
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - ՊԱՕԿ (Հունաստան)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:0)
Նիկոլաս Գայտան, 70, Լիմա, 78, Լազար Մարկովիչ, 79
Հեռացում՝ Կոնստանտինոս Կացուրան, 69 (ՊԱՕԿ)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։