Սոչի-2014. Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»՝ Խաղերի փակման արարողությանը (ֆոտո)

21:42   23 փետրվարի, 2014

Սոչիի «Ֆիշտ» օլիմպիական ստադիոնում ընթանում է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Երկրների դրոշակակիրների եւ մարզիկների շքերթից եւ վերջին օրվա չեմպիոնների ու մեդալակիրների պարգեւատրությունից հետո կայացավ բեմականացված թատերական ներկայացումը:

Ռուսաստանն աշխարհին ներկայացավ իր հարուստ մշակույթով՝ կերպարվեստ, դասական երաժշտություն, բալետ, գրականություն, կրկես: Ռուսական գրականության տեսարանն ուղեկցվում էր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» վալսով:

Դրանից հետո իջեցվեց օլիմպիական դրոշը, որը ընդունեցին Հարավային Կորեայի ներկայացուցիչները: Չորս տարի հետո 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կընդունի հարավկորեական Փհյոնչան քաղաքը: Հնչեց Հարավային Կորեայի հիմնը, բարձրացվեց երկրի դրոշը: Շուտով կմարի Սոչիի Խաղերի կրակը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.