Սոչի-2014. Շվեդիա - Կանադա. Բուքմեյքերների կարծիքը

11:50   23 փետրվարի, 2014

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 23-ին կկայանա տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը, որում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականն ու օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող կանադացիները:

Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունը ֆավորիտ է համարում Կանադայի հավաքականին, որի հաղթանակն ունի 1.89 գործակից: Շվեդիայի թիմի հաղթանակը գնահատվում է 3.05 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 4.1:

Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։