Սոչի-2014. Վերջին օրվա ծրագիրը՝ 3 տիտղոս եւ փակման արարողություն

09:22   23 փետրվարի, 2014

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 23-ին կվիճարկվեն մեդալների 98 հավաքածուներից վերջին երեքը:

Վերջին օրը կկայանա նաեւ Խաղերի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը: Կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականն ու օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող կանադացիները:

Երեւանի ժամանակով 20:00-ին կսկսվի Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, վերջին մեդալային օր

Դահուկավազք, տղամարդիկ, 50 կմ, ընդհանուր մեկնարկ, ազատ ոճով՝ 11:00

Բոբսլեյ, չորստեղանի՝ 15:00

Տափօղակով հոկեյ, տղամարդիկ, եզրափակիչ՝ Կանադա – Շվեդիա՝ 16:00

Փակման հանդիսավոր արարողություն՝ 20:00



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.