Սոչի-2014. Բրոնզե մեդալի համար պայքարում Ֆինլանդիայի հոկեյիստները շանս չտվեցին ԱՄՆ-ին

21:22   22 փետրվարի, 2014

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ֆինլանդիայի հավաքականը բրոնզե մեդալ նվաճեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: Երրորդ տեղի համար խաղում Ֆինլանդիայի թիմը 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ամերիկացիների նկատմամբ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Ֆինլանդիայի հավաքականը պայքարից դուրս է թողել ռուսներին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել էր Շվեդիայի թիմին:

Փետրվարի 23-ին կայանալիք եզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականն ու օլիմպիական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող կանադացիները: 

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Հոկեյ, տղամարդիկ, երրորդ տեղի խաղ 
 

ԱՄՆ – Ֆինլանդիա՝ 0:5 (0:0, 0:2, 0:3)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.