14:50 22 փետրվարի, 2014Դահուկային սպորտի կանանց 30 կմ ընդհանուր մեկնարկով վազքում Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեդալ նվաճեցին միայն Նորվեգիայի ներկայացուցիչները: Սոչիում իր երրորդ չեմպիոնական տիտղոսը նվաճեց Մարիտ Բյորգենը՝ դառնալով վեցակի օլիմպիական չեմպիոն: Այդ նվաճումով նա հավասարվեց Վիկտոր Անին, Լիդիա Սկոբլիկովային եւ Լյուբով Եգորովային: Ձմեռային մարզաձեւերում ավելի տիտղոսակիր են միայն նորվեգացիներ Բյորն Դելին եւ Օլե Էյնար Բյորնդալենը:
Սոչիի Խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան 11 ոսկե մեդալով վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը: Ռուսաստանը, Կանադան եւ ԱՄՆ-ն ունեն իննական ոսկե մեդալ:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկավազք, կանայք, 30 կմ, ընդհանուր մեկնարկ
1. Մարիտ Բյորգեն (Նորվեգիա)՝ 1:11:05.2
2. Թերեզա Յոհաուգ (Նորվեգիա)՝ +2.6
3. Քրիստին Սթեյրա (Նորվեգիա)՝ +23.6
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.