Յուլիա Լիպնիցկայա. Մեր հանդերձարանը գաղտնալսվել է

13:20   22 փետրվարի, 2014

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային մրցաշարի չեմպիոն Յուլիա Լիպնիցկայան հայտարարել է, որ իրենց հանդերձարանուն գտել են գաղտնալսման սարքեր: Այդ մասին նա հայտարարել է Սոչիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Championat-ը:

«Որոշ լրագրողների շեղում էին ինձ մարզումներից դուրս: Մարզումների ժամանակ նրանք ինձ չեն խանգարել: Ճիշտ է՝ եղել է նաեւ գաղտնալսում: Կատակ չեմ անում: Մենք գտանք այդ սարքերը հանդերձարանում: Չգիտեմ, թե ինչ էին ցանկանում լսել: Ինձ հետո ասացին, որ նույնիսկ հեռախոսով զգույշ խոսեմ: Ես շատ եմ հոգնել եւ միայն հանգստանալ եմ ցանկանում»,- ասել է Լիպնիցկայան:

Հիշեցնենք, որ կանանց մենասահքում 15-ամյա ռուսաստանցի մարզուհին անհաջող հանդես եկավ եւ գրավեց 5-րդ տեղը: Լիպնիցկայան այս տարվա Եվրոպայի չեմպիոնն է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.