Եվգենի Պլյուշչենկոն կվիրահատվի

12:57   22 փետրվարի, 2014

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն մեջքի վիրահատության կենթարկվի, փոխանցում է 1tv.ru-ն։

Նոր վիրահատությունն անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կոտրվել է ռուսաստանցի գեղասահորդի ողնաշարի պտուտակը, որը պահում էր արհեստական միջողնային սկավառակը։ Վիրահատությունը նախատեսված է անցկացնել մարտին։

Հիշեցնենք, որ 31-ամյա Պլյուշչենկոն մեջքի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել անհատական մրցաշարին։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։