10:25 22 փետրվարի, 2014Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 22-ին կվիճարկվի մեդալների 7 հավաքածու: Մեդալներ կխաղարկվեն սնոուբորդի, դահուկավազքի, չմշկավազքի, բիատլոնի, լեռնադահուկային սպորտի մրցումներում։ Կկայանա տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպումը, կմրցեն ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի հավաքականները։
Պայքարի մեջ կմտնի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արման Սերեբրակյանը, ով հանդես կգա լեռնադահուկի ոլորավայրէջքի մրցումներում։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Սնուբորդ, զուգահեռ ոլորավայրէջք, կանայք՝ 14։46
Սնոուբորդ, զուգահեր ոլարավայրէջք, տղամարդիկ՝ 12։50
Դահուկավազք, 30 կմ, կանայք՝ 13:30
Չմշկավազք, թիմային հետապնդում, կանայք՝ 17:30
Չմշկավազք, թիմային հետապնդում, տղամարդիկ՝ 17:51
Բիատլոն, փոխանցումավազք, տղամարդիկ՝ 18:30
Լեռնադահուկային սպորտ, ոլորավայրէջք՝ 16:45, 20:15
(Արման Սերեբրակյան)
Հոկեյ, երրորդ տեղի խաղ՝ 19:00
ԱՄՆ- Ֆինլանդիա
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.