01:02 22 փետրվարի, 2014Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Բարաք Օբամային Թվիթերում հիշեցրել է գրազի մասին եւ պահաջել է շահած երկու արկղ գարեջուրը: Երկու երկրների ղեկավարները գրազ էին եկել Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում թիմերի հաջողության վրա:
Երկու դեպքում էլ հաղթող դուրս եկավ Կանադան: Կանանց եզրափակիչում կանադացիները ԱՄՆ-ին հաղթեցին 3:2 հաշվով: Իսկ տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում Կանադայի թիմն առավելության հասավ 1:0 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ: Չեմպիոնի տիտղոսի համար Կանադան կմրցի Շվեդիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.