Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը՝ Casino Open Graz-ի հաղթող

00:40   22 փետրվարի, 2014

Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանի հաղթանակով է ավարտվեց Ավստրիայի Գրաց քաղաքում կայացած Casino Open Graz-2014 շախմատային փառատոնի A մրցաշարը: Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ մեկական միավոր առաջ է անցել վեց շախմատիստներից: Երկրորդ տեղը գրավել է ավստրիացի Մարկուս Ռագերը: Հնդիկ Անկիթ Ռաջպարան երրորդն է: Մրցաշարն ուներ 88 մասնակից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։