23:14 21 փետրվարի, 2014Տափօղակով հոկեյի տղամարդկանց Կանադայի հավաքականը նվաճեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի եզրափակիչի ուղեգիր: Կանադացիները կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով առավելության հասան ԱՄՆ-ի նկատմամբ: Միակ եւ հաղթական նետումը կատարեց Ջեյմի Բենը:
Եզրափակիչում Կանադայի մրցակիցը կլինի Շվեդիան, որը կիսաեզրափակիչում հաղթել էր Ֆինլանդիայի թիմին:
ԱՄՆ-ն եւ Ֆինլանդիան կմրցեն բրոնզե մեդալների համար:
Երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին եւ կմեկնարկի 19:00-ին, իսկ եզրափակիչը փետրվարի 23-ին է՝ 16:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.