Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կլինի ընտրական

21:52   21 փետրվարի, 2014

Երեւանի «Դինամո»  մարզադահլիճում փետրվարի 25-ից  մարտի 2-ը կկայանա բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների  առաջնությունը: Ռինգ դուրս կգան 100-ից ավելի մարզիկներ: Հայաստանի առաջնությունում պայքարը կընթանա տասը քաշային կարգերում՝ 49կգ, 52,  56, 60, 64, 69, 75, 81, 91կգ, +91կգ:

Առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը նորանշանակ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ կնախապատրաստվի առաջիկա կարեւորագույն մրցումներին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Մարտի 5-ից 10-ը, կկայանա բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ մարտի 13-ից 20-ը ասպարեզ դուրս կգան պատանի մարզիկները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.