18:28 21 փետրվարի, 2014Տափօղակով հոկեյի տղամարդկանց Շվեդիայի հավաքականը նվաճեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի եզրափակիչի ուղեգիր: Կիսաեզրափակիչում շվեդ հոկեյիստները 2:1 հաշվով առավելության հասան Ֆինլանդիայի թիմի նկատմամբ, որը քառորդ եզրափակիչում դուրս էր թողել Ռուսաստանին: Ֆինլանդիան կպայքարի բրոնզե մեդալի համար:
Իսկ Շվեդիան եզրափակիչում կմրցի ԱՄՆ - Կանադա զույգի հաղթողի հետ: Երկրորդ կիսաեզրափակիչը կմեկնարկի 21:00-ին:
Երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին եւ կմեկնարկի 19:00-ին, իսկ եզրափակիչը փետրվարի 23-ին է՝ 16:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.