Սոչի-2014. Դոպինգային սկանդալ

18:17   21 փետրվարի, 2014

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում գրանցվել է դոպինգ թեստի երեք դրական արդյունք: Բոլոր նմուշները վերցվել են ընթացիկ Խաղերի օրերին: Օլիմպիական հակադոպինգային լաբորատորիան արդեն անցկացրել է B նմուշի ստուգում եւ հաստատվել է A նմուշի դրական արդյունքը:

ՄՕԿ-ն արդեն տեղյակ է պահել Գերմանիայի, Ուկրաինայի եւ Իտալիայի օլիմպիական պատվիրակություններին արգելված խթանիչների օգտագործման մասին, հաղորդում է allsportinfo.ru-ն: Չհաստատված տվյալներով, դոպինգ են օգտագործել բիատլոնի կրկնակի օլիմպիական չեմպիոն Էվի Զախենբախեր-Շտելեն, ուկրաինացի դահուկորդ եւ իտալացի բոբսլեյիստ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.