Սոչի-2014. 1.5 միլիոն մարդ պահանջում է վերանայել Ադելինա Սոտնիկովայի արդյունքը

17:58   21 փետրվարի, 2014

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի կանանց մենասահքի չեմպիոն, ռուսաստանցի Ադելինա Սոտնիկովայի ազատ ծրագրի արդյունքի վերանայման պահանջով, հանրագրերի Change.org կայքում արդեն հավաքվել է 1.5 միլիոն ստորագրություն: Սոտնիկովան 5.48 միավորով առաջ էր անցել 2010թ. Վանկուվերի օլիմպիական չեմպիոն, Յու-Նա Կիմից: Եռյակը եզրափակեց իտալացի Կարոլինա Կոստները:

Դրանից հետո բազմաթիվ հայտնի մարզիկներ եւ փորձագետներ հայտարարել են, որ Սոտնիկովայի արդյունքը չհիմնավորված բարձր է եղել: 2002թ. պարային զույգերի օլիմպիական չեմպիոն Գվենդալ Պեյզերան նշել է, որ Կոստներն ու Կիմն ավելի բարդ ու կատարյալ ծրագիր են կատարել: Սոտնիկովայի արդյունքը կասկածի տակ է դրել նաեւ լեգենդար օլիմպիական չեմպիոն Կարոլինա Վիտը: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.