26 տարվա վաղեմության ռեկորդը բարելավվեց

16:49   3 մայիսի, 2012

Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում ավարտված լողի Հայաստանի  առաջնությունում սահմանվել է Հայաստանի 13  ռեկորդ: Մասնակցել են 104 լողորդներ։

17-ամյա Մոնիկա Վասիլյանն առաջինը Հայաստանը ազատ ոճով 100 մետրը հաղթահարեց մեկ րոպեից արագ՝  59,50 վայրկյան։ Նա բարելավեց Սուսան Բադալյանի 26 տարվա վաղեմության ռեկորդը։ Մոնիկա Վասիլյանն ազատ ոճով Հայաստանի ռեկորդ սահմանեց նաեւ 50, եւ 200 մետր մրցատարածություններում։ 

Ռեկորդներ սահմանեցին նաեւ 20-ամյա  Վանե Ղարախանին (բրաս՝  200 մ),  17-ամյա Արամ Կոստանյանը (50 եւ 200 մ թիկնալող), 16-ամյա  Վահան Մխիթարյանը  (50 մ ազատ ոճով),  16–ամյա  Դավիթ Հունանյանը  (100 մ  համալիր լող):

18-ամյա Անահիտ Բարսեղյանը  հինգ ուղղում մտցրեց Հայաստանի բարձրագույն նվաճումների ցուցակում (թիկնալող՝ 50, 100 եւ 200 մ, բատերֆլայ՝ 50մ, համալիր լող՝ 100 մ), հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։