Եվգենի Պլյուշչենկո. Ցանկանում եմ մասնակցել 2018-ի Օլիմպիական խաղերին

20:51   18 փետրվարի, 2014

Ցանակնում եմ մնալ սպորտում եւ մասնակցել հաջորդ Օլիմպիական խաղերին, ասել է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն: 31-ամյա գեղասահորդը պատմել է Սոչիում ստացած վնասվածքի եւ 2018-ին հարավկորեական Պհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկության մասին:

«Այժմ ինձ համար բարդ շրջան է, սակայն մենք միասին կհաղթահարենք դա: Ինձ լիարժեք եմ զգում, կարող եմ քայլել եւ շարժվել: Արդեն առողջ եմ: 2 օրից ընտանիքիս հետ կմեկնեմ Իսրայել, որտեղ կանցնեմ բուժզննում: Մեկնում եմ բժշկիս մոտ: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի:

Ցանակնում եմ մնալ սպորտում եւ մասնակցել ինձ համար 5-րդ Օլիմպիական խաղերին: Դրա համար պատրաստ եմ նոր վիրահատությունների: Ցավեր զգացի թիմային մրցումների ժամանակ: Այդպիսի ցավով սահելը սարսափելի էր»,- Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում ասել է Պլյուշչենկոն:

Հիշեցնենք, որ Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Պլյուշչենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն, սակայն այնուհետեւ մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվեց անհատական մրցաշարից՝ հայտարարելով կարիերան ավարտելու մասին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.