Արի Զաքարյան. Ոչ ոք Պլյուշչենկոյին չի ստիպել դուրս գալ սահադաշտ

19:11   18 փետրվարի, 2014

Ոչ ոք նրան չի ստիպել դուրս գալ սահադաշտ: Իրավիճակն այսպես էր. Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդը, կարող էր հրաժարվել մենասահքի մրցումների մասնակցությունից, եթե թիմային մրցաշարի ելույթից  անմիջապես հետո ցավեր զգար:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի գործակալ  Արի Զաքարյանը:

«Պլյուշչենկոյի առողջական վիճակը նորմալ է: Պարզ է, որ այդքան ծանրաբեռնվածությունից հետո պետք է վերականգնվի: Մեծ հույսեր ունենք, որ կվերականգնվի մինչեւ մարտ ամիսը, որպեսզի շարունակենք մեր աշխատանքը: Դեռեւս որոշված չէ, թե որտեղ կանցնի վերականգնողական կուրսը:

Ոչ ոք նրան չի ստիպել դուրս գալ սահադաշտ: Իրավիճակն այսպես էր. Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդը՝ այս դեպքում Պլյուշչենկոն, կարող էր հրաժարվել մենասահքի մրցումների մասնակցությունից, եթե թիմային մրցաշարի ելույթից  անմիջապես հետո ցավեր զգար, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ ելույթից հետո տաք մարմինը մկանային ցավերը, կամ վնասվածքը չի զգում: Այդ օրը մենք գիշերը 2-ին վերջացրինք: Առավոտյան ժամը 8-ին պետք է պատասխաներ՝ շարունակում է, թե ոչ: Այդ ժամանակ էլ դեռ ոչինիչ չես զգում:  Բնական է, նա մարզիկ է եւ սովոր չէ հանձնվել:

Ինչ վերաբերում է Սոչիում տղամարդկանց մենասահքին, ապա ազատ ծրագրի կատարումը վատագույնն էր Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում: Գրեթե բոլոր մեդալակիրներն ընկան իրենց ելույթների ժամանակ: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանք չէին հացրել վերականգնվել թիմային մրցաշարից հետո: Հասկանո՞ւմ եք, Պլյուշչենկոյի 32-ամյա մարմինը, որը կրկնակի էր ծանրաբեռնված, ֆիզիոլոգիական տեսանկյունից չէր կարող դիմադրել»,-ասաց Զաքարյանը:

Եվ հիմա Պլյուշչենկոյի գլխին փուլ եկան այսքան քննադատություններ: Այստեղի օտարերկրացիները նույնպես չեն հասկանում՝ ինչու են այսքան քննադատում նրան,  ասում են, որ նա արդեն լեգենդ է եւ պետք է  հպարտ լինենք, որ նրա հետ նույն դարաշրջանում ենք ապրել»,- ասաց Արի Զաքարյանը: 

Հիշեցնենք, որ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել էր, որ չէր ցանկանում Սոչի-2014-ում մասնակցել անհատական մրցաշարին, սակայն տեղի է տվել Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի պահանջին։

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.