Սոչի-2014. Ինչո՞ւ են կանանց մենասահքի ֆավորիտները ժամանակից շուտ հեռացել Երեւանից

17:52   18 փետրվարի, 2014

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մենասահքի կանանց մրցաշարին նախապատրաստվող Մաո Ասադան եւ Ակիկո Սուձուկին հեռացել են Երեւանից, որտեղ ժամանել էին թիմային մրցումներից հետո եւ անցկացնում էին փակ մարզումներ:

Tulsaworld.com-ի համաձայն՝ ճապոնացի մարզուհիների՝ Երեւանից ժամանակից շուտ հեռանալու պատճառը եղել է մազապալատի ցուրտ եղանակը: Փետրվարի 10-ից նրանք մարզվում էին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտում, որտեղ սահել են 5 օր:

Հիշեցնենք, որ Սոչիի Խաղերում կանանց մենասահքի կարճ ծրագիրը կկայանա փետրվարի 19-ին է, իսկ հաջորդ օրը կորոշվի չեմպիոնը: Մաո Ասադան եւ Ակիկո Սուզուկին չեմպիոնի գլխավոր հավակնորդներն են:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.