Սոչի-2014. Նորվեգիայի հերթական ոսկին, Հարավային Կորեան ուժեղագույն էր շորթ-տրեկում

16:22   18 փետրվարի, 2014

Նորվեգացի Էմիլ Հեգլե Սվենդսենը դարձավ Սոչիում շարունակվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բիատլոնի չեմպիոն։ Նա ուժեղագույնն էր միաժամանակյա ընդհանուր մեկնարկի մրցումներում։ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնը 0.1 վայրկյանով առաջ է անցել երկրորդ տեղը զբաղեցրած օլիմպիական կրկնակի չեմպիոն Մարտեն Ֆուրկադից։ Բրոնզե մեդալակիր է դարձել չեխ Օնդրժեյ Մորավեցը։ 

Շորթ-տրեկի փոխանցավաքի կանանց մրցումներում ուժեղագույնն էին Հարավային Կորեայի ներկայացուցիչները։ Արծաթը բաժին հասավ Կանադային, իսկ բրոնզը՝ Իտալիային։

Այդ տիտղոսը 6-րդ էր Նորվեգիայի եւ երկրորդը՝ Հարավային Կորեայի համար։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր 

Բիատլոն, տղամարդիկ, 15կմ, միաժամանակյա ընդհանուր մեկնարկ

1. Էմիլ Հեգլե Սվենդսեն (Նորվեգիա)՝ 42:29.1

2. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)՝ 0,0 (1)

3. Օնդրժեյ Մորավեց (Չեխիա)՝ 42:42.9

Շորթ-տրեկ, կանայք, փոխանցավաք, 3000 մետր

1. Սանգյեոնգ Կոնգ, Ալանգ Կիմ, Սին ՀԻ Պակ, Հա-Րի Չո, Սուկ Խի Շիմ (Հարավային Կորեա)՝ 4:09.498

2. Մարի-Էվա Դրոլե, Վալերի Մալտե, Մարիան Սեն-Ժելե, Ջեսիկա Հյուիթ (Կանադա)՝ 4:10.641

3. Մարտինա Վալչեպինա, Ելենա Վիվիանի, Լուչիա Պերետի, Արիանա Ֆոնտանա (Իտալիա)՝ 4:14.014



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.