Խեսուս Նավաս. «Բարսելոնան» այլեւս առաջվանը չէ

14:11   17 փետրվարի, 2014

Չեմ կարծում, որ «Բարսելոնային» ուրախացրել է վիճակահանությունը։ «Մանչեսթեր Սիթին» իսկական թիմ է, որը պատրաստ է պայքարել արդյունքի համար ցանկացած պայմաններում, ասել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խեսուս Նավասը՝ խոսելով ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղի մասին։

«Հավատում ենք սեփական ուժերին։ Հարկավոր է խաղալ բարձր տեմպով եւ անընդհատ ճնշում գործադրել մրցակցի վրա։ Այո, «Բարսելոնան» այլեւս առաջվանը չէ։ Դա չի նշանակում՝ հեշտ է լինելու։ Պետք է հասկանաք, որ շատ բարդ է անընդհատ խաղալ առավելագույն ուժերով։ Անկումը նման դեպքում անխուսափելի է։ «Բարսելոնան» ավելի խոցելի է դարձել»,- Նավասի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին «Էթիհադ» ստադիոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։