23:51 15 փետրվարի, 2014Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում դահուկացատկի անհատական մրցումներում ամենաուժեղը Կամիլ Ստոխն էր, ով չորրորդ ոսկե մեդալը նվաճեց Լեհաստանի համար:
Ճապոնացի Նորիակի Կասաին դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սլովենիան ներկայացնող Պետեր Պրեւցը բավարարվեց բրոնզե մեդալով:
Հիշեցնենք, որ Սոչոիում լեհերի առաջին ոսկե մեդալը նվաճել էր հենց Կամիլ Ստոխը, ով փետրվարի 9-ին հաղթել էր դահուկացատկի միջին ոստնակի անահատական մրցումներում:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկացատկ, անհատական, տղամարդիկ
1. Կամիլ Ստոխ (Լեհաստան) – 278.7
2. Նորիակի Կասաի (Ճապոնիա) – 277.4
3. Պետեր Պրեւց (Սլովենիա) – 274.8
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.