Մոուրինյո. Կարիերայիս ամենաբարդ տիտղոսն էր

11:32   3 մայիսի, 2012

Մայիսի 2-ին Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» պատմության մեջ 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն: Հանդիպումից հետո Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այս տիտղոսն իր կարիերեայի ամենաբարդ ձեռքբերումն էր:

«Ես չեմպիոն եմ հռչակվել Պորտուգալիայի, Անգլիայի եւ Իտալիայի առաջնություններում, սակայն իսպանական տիտղոսը մեծ դժվարությամբ տրվեց ինձ: Իսպանիայում չեմպիոն դառնալը այնքան էլ հեշտ գործ չէր, քանի որ շատ դժվար է մրցակցել «Բարսելոնայի» հետ: Սակայն ոչ ոք չի կարող ասել, որ մենք արժանի չէինք այս տիտղոսին: Այս մրցաշրջանում մենք գերազանցեցինք բոլորին: Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Մեզ մնում է անցկացնել եւս երկու հանդիպում, որոնցում պետք է դիտարժան եւ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրենք մեր երկրպագուների համար»,- պորտուգալացու խոսքը փոխանցում է Sport.es-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։