Սոչի-2014. Կորեացի մարզիկը նվաճեց ռուսների երրորդ ոսկին

17:05   15 փետրվարի, 2014

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի շորթ-տրեկի 1000 մետրում ամենաուժեղը Վիկտոր Անն էր, ով նվաճեց ռուսների երրորդ ոսկե մեդալը:

Եվս մեկ ռուսաստանցի Վլադիմիր Գրիգորեւն արժանացավ արծաթե մեդալի, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ հոլանդացի Շինկի Կնեգտը:

Վիկտոր Անը ծնվել է Հարավային Կորեայում: Նա դարձավ օլիմպիական քառակի չեմպիոն: Սոչիի Խաղերի 1500 մետրում կորեացին նվաճել էր բրոնզե մեդալ:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Շորթ-տրեկ, 1000 մետր, տղամարդիկ
 

1. Վիկտոր Ան (Ռուսաստան) - 1.24,102
2. Վլադիմիր Գրիգորեւ (Ռուսաստան) - 1.24,868
3. Շինկի Կնեգտ (Հոլանդիա) - 1.25,611



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.