Սոչի-2014. Պուտինը ներկա կլինի Ռուսաստան - ԱՄՆ հանդիպմանը

14:50   15 փետրվարի, 2014

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարզապալատում կհետեւի Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականների դիմակայությանը։ Խմբային փուլի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին եւ կմեկնարկի 16։30-ին։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդգրկված են A խմբում։ Առաջին տուրում Ռուսաստանը 5։2 հաշվով առավելության է հասել Սլովենիայի նկատմամբ, իսկ ամերիկացիները 7։1 հաշվով հաղթել են Սլովակիային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.