Օրվա բոլոր հանդիպումները

11:00   15 փետրվարի, 2014

Փետրվարի 15-ին ֆուտբոլի եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի, ինչպես նաեւ գավաթային խաղերը։

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում կընդունի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ «Սիգնալ Իդունա Պարկում» կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։

Մյունխենի «Բավարիան» տանը կխաղա «Ֆրայբուրգի» հետ, իսկ Լեւրկուզենի «Բայերը» կմրցի Գելզենկիրխենի «Շալկեի» հետ։

Պրիմերայի 24-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում կհանդիպի «Ռայո Վալյեկանոյի», իսկ Մադրիդի «Աթլետիկոն»՝ «Վալյադոլիդի» հետ։

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» տանը կխաղա Լոնդոնի «Չելսիի» հետ։

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ֆիորենտինան» կխաղա Միլանի «Ինտերի» դեմ։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 18։30

«Բորուսիա Դ.» - «Այնտրախտ Ֆ.»՝ 18։30

«Այնտրախտ Բ.» - «Համբուրգ»՝ 18։30

«Վերդեր» - «Բորուսիա Մ»՝ 18։30

«Հոֆենհայմ» - «Շտուտգարտ»՝ 18։30

«Բայեր» - «Շալկե»՝ 21։30

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աթլետիկո» - «Վալյադոլիդ»՝ 19։00

«Լեւանտե» - «Ալմերիա»՝ 21։00

«Բարսելոնա» - «Ռայո Վալյեկանո»՝ 23։00

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 23։45

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բաստիա» - «Մոնակո»՝ 20։00

«Լորյան» - «Թուլուզ»՝ 23։00

«Սոշո» - «Գենգամ»՝ 23։00

«Նիցա» - «Նանտ»՝ 23։00

«Մոնպելյե» - «Էվիան»՝ 23։00

«Ռեյմս» - «Բորդո»՝ 23։00

«Ռեն» - «Մոնպելյե»՝ 23։00

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Սանդերլենդ» - «Սաութհեմփթոն»՝ 16։45

«Շեֆիլդ» - «Չարլտոն»՝ 19։00

«Կարդիֆ» - «Ուիգան»՝ 19։00

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» 21։15



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։