Պլյուշչենկո. Ժիրինովսկին ավելի լավ է զբաղվի իր գործով

09:21   15 փետրվարի, 2014

Վլադիմիր Վոլֆովիչին ցանկանում եմ ասել հետեւյալը. հասարակական գործիչն ընդհանրպես իրավունք չունի ինչ-որ բան մեկնաբանելու։ Մարդ, ով մոտ չէ սպորտին, այլ շատ հեռու, ասել է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյեւշչենկոն՝ մեկնաբանելով ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարությունը։

«Նրան խելացի մարդ էի համարում, սակայն այն կարծիքը, երբ նա հայտարարում է, որ հարկավոր է լուծարել գեղասահքի ֆեդերացիան։ Նա չգիտի, թե ինչ է սպորտը եւ գեղասահքը։

Ժիրինովսկին ավելի լավ է զբաղվի իր գործով եւ չխառնվի սպորտի գործերին։ Նա իսկապես ոչինչ չի հասկանում այս գործում»,- Պլյուշչենկոյի խոսքը մեջբերում է Sovsport-ը։

Ավելի վաղ Ժիրինովսկին հայտարարել էր, որ այդքան վիրահատություններ տարած գեղասահորդին չէր կարելի ընդգրկել Ռուսաստանի օլիմպիական հավաքականում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.