NEWS.am Sport-ը՝ Սոչիից. Արթուր Եղոյանը մեկնարկ դուրս չի եկել վատառողջ լինելու պատճառով

22:04   14 փետրվարի, 2014

Այսօր Արթուր Եղոյանը ֆիզիկապես ի վիճակի չէր մասնակցել դահուկավազքի 15 կմ դասական ոճի մրցմանը: Նա մրսել է եւ վատառողջ է: Արթուրը պետք է հասցնի առողջանալ, որպեսզի կարողանա մասնակցել 50 կմ մրցմանը:

Այդ մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

«Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր դահուկավազքի 15 կմ մրցաձեւում Հայաստանը պետք է ներկայանար երկու օլիմպիականով՝ Սերգեյ Միքայելյան եւ Արթուր Եղոյան: Մեկնարկի դուրս եկավ միայն Սերգեյ Միքայելյանը: Արթուր Եղոյանը վատառողջ է: Ամբողջ մարզչական կազմով որոշում կայացվեց, որ Արթուր Եղոյանը դուրս չի գա մեկնարկի: Իրականում, նա ֆիզիակապես էլ չէր կարող կանգնել նույնիսկ դահուկների վրա: Այժմ այստեղի բժիշկները նրան անկողնային ռեժիմ են խորհուրդ տվել: Նրա մոտ մրսածություն է եւ հարբուխ: Հետո արդեն Սերգեյն ինձ պատմեց, որ ամողջ գիշեր Արթուրն արնահոսել է քթից: Այստեղ եղանակը խաբուսիկ է: Տղաները մրսում են: Մարզումներից հետո քրտնում են եւ սառում: Սերգեյի մոտ էլ նախահարբուխային վիճակ է: Պետք է ամեն ինչ անենք, որ նա չհիվանդանա: Նա էլ այսօր ռիսկի գնաց եւ որոշեց անպայման մեկնարկի կանգնել: Բայց ընդհանուր թուլություն ունի նաեւ Սերգեյը»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին կայացած 15 կմ դասական ոճի մրցմանը Հայաստանը ներկայացրեց Սերգեյ Միքայելը՝ գրավելով 46-րդ տեղը:

Հայ մարզիկների առաջիկա ելույթները.

Փետրվարի 19

14:30 – 16:00  Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ

(Արման Սերեբրակյան)

Փետրվարի 22

16:45 – 18:15 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ

 (Արման Սերեբրակյան)

20:15 – 21:45 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ    (Արման Սերեբրակյան)

Փետրվարի 23

11:00 – 13:55  Դահուկավազք, տղամարդիկ, 50 կմ, մասստարտ

(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)

Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.