Սոչի-2014. Բելառուսը չեմպիոնական տիտղոս նվաճեց բիատլոնում

19:23   14 փետրվարի, 2014

Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Բելառուսի եւ իր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Դարյա Դոմրաչեւան, որն առաջինն էր բիատլոնի 15 կմ անհատական մրցավազքում: 27-ամյա Դոմրաչեւան հետ թողեց շվեյցարացի Սելինա Գասպարինին: Նա Բելառուսի առաջին կրկնակի օլիմպիական չեմպիոնն է ձմեռային մարզաձեւերում:

Բրոնզե մեդալը եւս Բելառուսինն է: Նադեժդա Սկարդինոն ցույց տվեց երրորդ արդյունքը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Բիատլոն, 15 կմ անհատական մրցավազք, կանայք

1. Դարյա Դոմրաչեւա (Բելառուս)՝ 43:19.6

2. Սելինա Գասպարին (Շվեյցարիա)՝ +1:15.7

3. Նադեժդա Սկարդինո (Բելառուս)՝ +1:38.2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։