14:22 14 փետրվարի, 2014Մրցումներից հետո մարզիկը դեռ ոչինչ չզգալով ստիպված է պատասխանել՝ պատրաստ է նա շարունակել ելույթները, թե ոչ, ասել է գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանը՝ պատասխանելով, թե ինչու գեղասահորդը թիմային մրցաշարից անմիջապես հետո չի կարողացել հրաժարվել մրցումներին մասնակցելուց։
«Նա ավարտեց թիմային մրցաշարը, էյֆորիա էր, այդպես չորս ժամ: Հաջորդ օրը, առավոտյան 8-ին դու պետք է ասես՝ կարող ես մասնակցել, թե՝ ոչ: Մարդը դեռ ոչինչ չէր հասկացել, մարմինը վառվում է, ուղեղը մրցման մեջ է: Հանդիսականները, նախարարությունը, նախագահը ոգեւորում են: Դու դեռ չես զգում մարմինդ եւ իհարկե ասում ես, որ կարող ես մասնակցել, անպայման կպատրաստվես: Եթե կես օր ավելի լիներ հանգիստը... Բայց փորձ չկա այսպիսի հարցերում: Նա մարզիկ է եւ սովոր չէ հանձնվել: Մինչեւ վերջին վայրկյանը ես սպասում էի, որ նա կպայքարի»,- Զաքարյանի խոսքը մեջբերում է Championat.com-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին կրկնակի Օլիմպիական չեմպիոն Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Ռուսաստանն առաջին անգամ 30 տարվա մեջ կմնա առանց օլիմպիական մեդալների մենասահքի մրցումներում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.