00:44 14 փետրվարի, 2014Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ սահմանեց ճապոնացի Յուձուրու Հանյուն: 19-ամյա գեղասահորդը 2013 դեկտեմբերին արդեն ցուցադրել էր անհավանական արդյունք՝ 99.84: Այն ժամանակ նա բարելավեց աշխարհի եռակի չեմպիոն, կանադացի Պատրիկ Չանի ռեկորդը: Փետրվարի 13-ին Սոչիում Հանյուն ռեկորդը հասցրեց 101.45-ին՝ դարձյալ գերազանցելով Պատրիկ Չանին:
Հանյուն Գրան Պրի շարքի գործող չեմպիոնն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Ճապոնիայի կրկնակի չեմպիոն:
Ազատ ծրագիրը փետրվարի 14-ին, ժամը 19-ին է: 24 մասնակիցներից Հանյուն ասպարեզ դուրս կգա 21-րդը, Չանը՝ 22-րդը: Սպասվում է հավասար եւ սուր պայքար:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
1. Յուձուրու Հանյու (Ճապոնիա)՝ 101.45
2. Պատրիկ Չան (Կանադա)՝ 97.52
3. Խավյեր Ֆերնանդես (Իսպանիա)՝ 86.98
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.