Եվգենի Պլյուշչենկոն ավարտեց կարիերան

21:11   13 փետրվարի, 2014

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն փետրվարի 13-ին հայտարարել է կարիերան ավարտելու մասին, փոխանցում է Rsport-ը։

31-ամյա գեղասահորդը մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր հանվել Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մենասահքի մրցաշարից։

«Ավարտեցի կարիերաս։ Տարիքս թույլ է տալիս շարունակել այն, սակայն 12 վիրահատությունը չափազանց շատ է։ Մնում եմ գեղասահքում. հանդես կգամ շոուներում եւ այժմ նոր ներկայացում եմ պատրաստում»,- ասել է Պլյուշչենկոն։
Հիշեցնենք, որ նա 2006թ. Թուրինի Օլիմպիական խաղերի մենասահքի չեմպիոն է, իսկ 2014թ. Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել գեղասահքի թիմային մրցաշարում։


© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.