Սոչի-2014. Եվգենի Պլյուշչենկոն հրաժարվել է մենասահքի մրցաշարից

20:28   13 փետրվարի, 2014

Ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն մեջքի վնասվածքի պատճառով ստիպված է եղել հրաժարվել 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մենասահքի մրցաշարին մասնակցելուց, փոխանցում է Championat.com-ը։

Մարզման ժամանակ կատարած ցատկից հետո նա անհաջող վայրէջք է կատարել։ 2006թ. Թուրինի Օլիմպիական խաղերի չեմպիոնը չի կարողացել շարունակել մարզումը։

Հիշեցնենք, որ Պլյուշչենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել էր թիմային մրցաշարի ոսկե մեդալը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։