Սոչի-2014. ԱՄՆ-ի երրորդ ոսկե մեդալը

22:50   12 փետրվարի, 2014

Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի սնոուբորդի օլիմպիական չեմպիոն դարձավ ամերիկուհի Քեյթլին Ֆարինգտոնը։ 24-ամյա ամերիկուհին լավագույնն էր հաֆփայփի մրցումներում՝ ստանալով 91.75 միավոր։

Արծաթե մեդալակիր դարձավ ավստրալուհի Տորա Բրայթը, իսկ բրոնզը բաժին հասավ ամերիկուհի Կելի Կլարկին։ Այսպիսով, ԱՄՆ-ն նվաճեց 3-րդ ոսկին եւ մեդալների հաշվարկում բարձրացավ 5-րդ տեղ։ Առաջատարը Գերմանիան է՝ 6 ոսկե մեդալ։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Սնոուբորդ, հաֆփայփ, կանայք

1. Քեյթլին Ֆարինգտոն (ԱՄՆ)՝ 91.75 միավոր

2. Տարա Բրայթ (Ավստրալիա)՝ 91.50

3. Կելի Կլարկ (ԱՄՆ)՝ 90.75



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.